copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:19 07-12-2023

Մեր ձեռքերին արյուն չկա, թող հանկարծակի իրենց հետ չխառնեն․ Ալեն Սիմոնյանը՝ Լևոն Քոչարյանին

Գիտեք, երբ իրենց ընտանիքի կողմից վճարվող մարդիկ են նման բաներ ասում, ես մտածում եմ, որ դա պատվեր է, որ կատարում են, բայց երբ ինքը անձամբ գալիս է և դժբախտ պատահարը ներկայացնում է որպես արարք, դա առնվազն սազական չէ մարդուն, ով քաղաքականությամբ զբաղվելու հավակնություններ ունի։ Այս մասին, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի՝ Փաշինյանին ուղղված հարցին, որը վերաբերում էր Լեո-Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցած հայտնի վթարին։

«Վարչապետը ո՛չ մեքենա է վարել, դա ո՛չ նրա մեքենան է եղել, ո՛չ ինքն է նման հրաման տվել՝ ի տարբերություն հայտնի դեպքերի։ Ո՞նց կարելի է այդ դժբախտությունը բերել փորձել վերագրել իշխանությանը, դա շատ ցածր ու տգեղ բան է։ Կարծում եմ՝ հետագայում իրենք իրենց չպետք է թույլ տան նման բան անել։

Դժբախտ պատահար է տեղի ունեցել, որից հետո վարչապետն անձամբ զանգահարել է ընտանիքի ներկայացուցիչներին, ցավակցել է, եթե չեմ սխալվում՝ նույնիսկ ներողություն է խնդրել, որ նման միջադեպ է տեղի ունեցել: Ոնց կարելի է այդպիսի բան անել։ Ցածր բան է նման համեմատություն անելը եւ փորձել դա իշխանությանը վերագրել։

Եթե իրենք դրանով փորձում են այս դեպքի ու այն արարքների միջև, որ հանրությունը առնվազն իրենց է մեղսագրում, հավասարության նշան դնել, ապա ապարդյուն է, թող չփորձեն։ Մեր ձեռքերին արյուն չկա, թող հանկարծակի իրենց հետ չխառնեն»,- ասաց Սիմոնյանը։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում