Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:40 07-12-2023

10 օր փնտրեցինք հորս մարմինը և գտանք. գյումրեցի արվեստագետի պատմությունը

ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը Oragir.News-ի հետ զրույցում վերհիշել է 1988 թվականի երկրաշարժի ապրումները, հետերկրաշարժյան դժվարին տարիները։ Ասում է`մեզ մշակույթը և մեր հավատը ոտքի կանգնեցրին։

Հովհաննես Հովհաննիսյանը Կապանի դրամատիկական թատրոնում էր աշխատում, երբ իմացավ բոթը․ Գյումրիում երկրաշարժ է եղել։

«Ես դեկտեմբերի 7-ին Գյումրիում չէի և չէի էլ պատկերացնում, թե ինչ է եղել, չէի պատկերացնում, որ քաղաքում գրեթե բարձրահարկ շենք չկա, գրեթե ամայություն է ամենուր: Ուզում էինք տաքսի վարձել, հասնել Գյումրի, բայց մեքենա չկարողացանք գտնել, մնացինք գնացքի հույսին. գնացքը անցնում էր Նախիջևանով: Թուրքերը յուրաքանչյուր կայարանի մոտ դհոլ-զուռնով տոնում էին դաժան երկրաշարժը, ուրախանում էին մեր դժբախտության վրա»,- երկրաշարժյան հիշողություններին անդրադառնալով՝ պատմում է ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը:

Ասում է` դժվարությամբ հասավ Գյումրի. հասան ավտոկայան, դատարկություն էր, ծուխ, խելագար մարդկանց երթ…

«Գնում էին մարդիկ, անդադար գնում էին, գնում էին, գնում էին...»,-հիշում է դերասանը։

Հուզվում է, պատմում, մի քանի վայրկյան լռում է...

«Եղբայրս եկավ, մոտեցավ ինձ, ազատ շունչ քաշեցի, որ նա կար... հայրս աշխատավայրում էր մնացել, և մենք տասը օր շարունակ ավերակների վրա սկսեցինք փնտրել հորս մարմինը և գտանք և հողին հանձնեցինք։ Շատ տխուր էր, շատ տխուր։ Չեմ կարող նկարագրել, թե ինչ զգացողություններ եմ ունեցել, որովհետև դժվար էր ամեն ինչ, ընտանիքի գլխավորը չկար...»,-պատմում է գյումրեցի արվեստագետը։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին