Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:10 07-12-2023

Դեկտեմբերի 7-ը սկսեցի ընդունել որպես իմ երկրորդ ծնունդ. գյումրեցի բժշկի պատմությունը

Գյումրեցի բժիշկ-վարակաբան Կարինե Հովհաննիսյանը 1988թ. աղետալի ավերիչ երկրաշարժի ժամանակ 17 տարեկան է եղել: Բժիշկը Oragir.News-ի հետ զրույցում պատմել է երկրաշարժյան հիշողությունների, հետերկրաշարժյան պայքարի մասին:

«1988թ. դեկտեմբերի 7-ին ես 17 տարեկան էի. ուսանող էի պոլիտեխնիկական ինստիտուտում: Դեկտեմբերի 7-ը ինձ համար սովորական օր էր, հիշում եմ այդ օրը. մառախլապատ էր: Մառախուղը այնքան թանձր էր, որ ես կանգառում կանգնած էի, ավտոբուսը կողքիցս անցավ, չեմ նկատել, ուղղակի ձայնը լսեցի:

Շենքի մի մասնաճյուղը փլվեց, մյուսը մնաց կանգուն: Ես այդ ժամանակ երկրորդ հարկում էի գտնվում, հատակը փլվեց, ես հայտնվեցի նկուղում, և փաստորեն 5 հարկերը վրաս փլվեցին»,-պատմում է բժիշկը։

Կարինե Հովհաննիսյանը երկրաշարժի հետևանքով կորցրել է ոտքը.

«Ամսի 8-ին ինձ տեղափոխեցին Արթիկի հիվանդանոց, այդ ժամանակ կարծես թե ես ինձ լավ էի զգում, ցավեր չունեի, բայց դեռ չգիտեի, որ ցավերի բացակայությունը ավելի վատ էր, քան լավ:
Ոտքս այն աստիճանի էր տրորվել, որ փտախտ էր առաջացել, և Արթիկի հիվանդանոցում իմացա, որ պետք է ոտքս հեռացվի… ինձ տեղափոխեցին Երևան…

Մանկական տարիքում ես երբեք իմ մեջ այդքան ուժ չունեի, բայց 88-ը բացահայտեց նաև իմ մեծ կամքի ուժը»,- ասում է վարակաբանը:

Երկրաշարժը փոխել է բժշկուհու մասնագիտական ուղղությունը, 88-ից հետո բժշկուհին որոշել է գնալ իր երազանքի հետևից, փոխեց մասնագիտությունը, բժշկական համալսարան տեղափոխվեց...

Կարինե Հովհաննիսյանն ասում է` 88-ից հետո առաջին տասը տարին բավականին դժվար էր, դեկտեմբերի 7-ին ինձ շատ ծանր էի զգում. «Կամաց-կամաց ես դեկտեմբերի 7-ը սկսեցի ընդունել որպես իմ երկրորդ ծնունդ։ Իմ բոլոր մտերիմները, ազգականները դեկտեմբերի 7-ին զանգում են, ասում՝ Կար, երկրորդ ծնունդդ շնորհավոր», - ասում է բժիշկ-վարակաբանը։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման