copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:00 07-12-2023

Ինչը կխաթարի Վաղարշապատի համայնքապետի հեղինակությունը

Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է սկսել։ Այս մասին օրեր առաջ հոդված է հրապարակվել «Հետքը»՝ նշելով փաստական հանգամանքներ, թե ինչպես է Դիանա Գասպարյանի ամուսինը գործընկերների օգնությամբ ձեռք բերել համայնքային հողատարածք և չսպասելով թույլտվություններին՝ հողային և բետոնացման աշխատանքներ կատարել։

Oragir.News-ը դեկտեմբերի 6-ին հարցում հղեց Վաղարշապատի համայնքապետին, թե արդյոք համայնքի ղեկավարի ընտանիքի անդամների նշված բիզնեսը չի՞ վնասի համայնքի ղեկավարի հեղինակությանն ու ժողովրդականությանը։

«Բնականաբար, իմ կարծիքը շատ սուբեկտիվ կլինի, այնուամենայնիվ, պիտի փաստեմ, որ որևէ օրինականության սահման չի հատվել»,- հարցին պատասխանեց Դիանա Գասպարյանի մամուլի քարտուղարը։

Մեր զրուցակիցը նաև համոզմունք հայտնեց, որ Վաղարշապատի համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ժողովրդականությանն ու հեղինակությանը ոչինչ չի կարող խաթարել, քանի որ նրա կատարած աշխատանքը համայնքի համար հսկայածավալ է։

«2018 թվականից սկսած մինչև 2023 թվականի դեկտեմբերի 6-ը Դիանա Գասպարյանը կատարել է հսկայածավալ և տեսանելի աշխատանք, որի շահառուներն են համայնքի բնակիչների 90-ից ավելի, եթե ոչ՝ 100 տոկոսը»,- ասաց մամուլի քարտուղարը։

Oragir.News-ը հարցում է ուղարկել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահին՝ պարզելու, թե ԿԿՀ-ն հրապարակման մեջ կոռուպցիոն ռիսկեր տեսնու՞մ է, թե՞ ոչ։ Հանձնաժողից Oragir.News-ին պատասխանել են, որ հարցին կպատասխանեն գրավոր։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման