copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:31 06-12-2023

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը ելույթ է ունեցել ԵԽ համակարգող խորհրդի նիստին

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը բացման խոսքով է հանդես եկել Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հզորացմանը» և «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրերի համատեղ Համակարգող խորհրդի 2-րդ նիստին:

Լևոն Բալյանը շնորհակալություն է հայտնել պրոբացիայի ոլորտում վերջին տարիներին արդյունավետ համագործակցության համար:

Իր հերթին Մաքսիմ Լոնգանգեն՝ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալը, հանդես է եկել շնորհակալական խոսքով և նշել է, որ Եվրոպայի խորհուրդը հավատարիմ է մնում Հայաստանի իշխանությունների կողմից այս ոլորտներում իրականացվող բարեփոխումներին տրամադրվող աջակցության հարցում՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար 2023-2026 թվականների նոր գործողությունների ծրագրի շրջանակներում:

Վերոնշյալ ծրագրերը ֆինանսավորվում են Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների Հայաստանի համար գործողությունների ծրագրի շրջանակներում։ Միջոցառման նպատակն է ներկայացնել երկու ծրագրերի շրջանակներում կատարված և պլանավորված գործողությունները։

Համակարգող խորհրդրի 2-րդ նիստին մասնակիցները քննարկել են Ծրագրի կողմից 2023թ․ հունվար-նոյեմբեր ամիսներին գրանցած առաջընթացները, մասնավորապես՝ երկու ծրագրերի գործողությունների իրականացման ընթացքն ոու արդյունքները:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև այն ուղենիշները, որոնք պետք է իրականացվեն Ծրագրի կողմից հաջորդ ժամանակահատվածի ընթացքում։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման