copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:09 06-12-2023

Գեղարքունիքի մարզպետը տեսակապով զրույց է ունեցել Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի փոխնախագահի հետ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև կնքված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը տեսակապով հանդիպում է ունեցել Իզերի դեպարտամենտի՝ ապակենտրոնացված համագործակցության հարցերով փոխնախագահ Պատրիկ Կուրտոյի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, տեսազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Գեղարքունիքի մարզում Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության կեցության պայմանների ապահովմանը, կրթության, առողջապահության, զբաղվածության, սոցիալական հարցերի հետ կապված խնդիրների կարգավորմանը։ Քննարկում է ծավալվել նաեւ Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության առանցքում իրականացվող ծրագրերի ընթացքի եւ փոխադարձ պայմանավորվածությամբ նախատեսված նոր ծրագրերի ներդրման հնարավորությունների շուրջ։

Ֆրանսիական կողմից քննարկմանը միացել են նաեւ Իզերի դեպարտամենտի մշակույթի, ժառանգության եւ միջազգային համագործակցության հարցերով վարչության փոխտնօրեն Մագալի Լոնգուրը, մշակութային ծրագրերի եւ համագործակցության հարցերով վարչության ղեկավարի տեղակալ Ժան-Լյուկ Գայարը եւ միջազգային համագործակցության ծրագրերի պատասխանատու Սյուզի Գրենեշը։

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզերի միջեւ ապակենտրոնացված համագործակցությունն ընթանում է 2004 թվականից, առողջապահության, կրթության եւ զբոսաշրջության ոլորտներում։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման