copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:53 06-12-2023

Երախտամոռություն. Փաշինյանը՝ Արցախը միայնակ թողնելու մեղադրանքների մասին

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին, դիմելով ՀՀ վարչապետին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը, ի թիվս այլ թեմաների, հարցրեց. «Ո՞րն է ՀՀ ռազմավարությունը՝ Արցախի ապագայի վերաբերյալ»:

Փաշինյանն արձագանքեց, որ ինքը ՀՀ 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձել է ռազմավարական անելիքներին. «Այն է՝ ՀՀ պետականությունը, ինքնիշխանութոյունը և անկախությունը ամրապնդելը... Իմ եզրակացությունն այն է, որ որոշ ուժերի կողմից երկար տարիներ ԼՂ հարցն օգտագործվել է մի նպատակի համար, որպեսզի ՀՀ-ում պետություն չկայանա: Այն ժամանակ նաև ասացի, որ 1996-ի Լիսաբոնի գագաթնաժողովից հետո, ըստ էության, ԼՂ հարց չի եղել, մենք չենք առերեսվել այդ իրականության հետ ու դա նաև մեր խորքային պրոբլեմներից մեկն է: Լիսաբոնի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված փաստաթղթում ասվում էր, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի շրջանակերում, այն է՝ ԼՂ-ն պետք է ինքնավարություն ստանա Ադրբեջանի կազմում: Սա ասում եմ, որ միշտ չէ, որ մենք մեր օգտագործած տերմինները համեմատել ենք այդ տերմինները ստեղծած կառույցների ընկալումների ու մեկնաբանությունների հետ, ինչի արդյունքում այդ իրականության ու մեր նպատակադրումների միջև առաջացել են անհաղթահարելի խզումներ»:

Անդրադառնալով մեղադրանքներին, թե ՀՀ-ն Արցախին միայնակ է թողել, Փաշինյանն ասաց․ «Նման արձագանքներին կարող եմ ընդամենը մեկ բառով գնահատական տալ՝ երախտամոռություն, ուրիշ բառ պարզապես չեմ կարող օգտագործել։ Ընդ որում, սա վերաբերում է բոլոր այն դեպքերին, երբ սա ասվում է Հայաստանի կառավարության մասին, և բոլոր այն դեպքերին, երբ խոսվում է Հայաստանի մասին»։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման

Ձեզ գուցե հետաքրքրի