copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:02 06-12-2023

Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Կոլումբիայի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կոլումբիայի դեսպան Էկտոր Իսիդրո Արենաս Նեյռան (նստավայրը՝ Մոսկվա):

Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում:

«Եկող տարում մենք նշելու ենք մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչը լավ առիթ է, որպեսզի ակտիվացնենք մեր հարաբերություններն ու համագործակցության նոր հնարավորություններ փնտրենք, և այս առումով նույնպես Ձեր նշանակումը կարևոր է»,- ասել է նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նորանշանակ դեսպանն ընդգծել է, որ իր ջանքերը կներդնի Հայաստանի և Կոլումբիայի միջև համագործակցության խթանման և հարաբերությունների սերտացման գործին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև փոխգործակցության օրակարգերի ձևավորման վերաբերյալ հարցեր:

Անդրադարձ է կատարվել մուտքի արտոնագրերի ազատականացման, գործարար շրջանակների միջև կապերի հաստատման հնարավորություններին: Այս համատեքստում ընդգծվել է բարձր մակարդակի քաղաքական հանդիպումների և փոխայցելությունների, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտության խթանման կարևորությունը:

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման