copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:53 06-12-2023

Աղմուկ-աղաղակով, դիմակ-հրազենով ձերբակալվածները մի քանի օրից սրճարաններում սուրճ են վայելում. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավատում է և տեսնում է, որ Հայաստանում մեծ ջանքեր են գործադրվում ինստիտուցիոնալ արդարադատություն հաստատելու ուղղությամբ, բայց, ըստ նրա, Հայաստանի քաղաքացին դեռևս չունի արդարության և արդարադատության անխուսափելիության զգացում։

Վարչապետն այս մասին հայտարարեց, Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի մասին նախագծի քննարկման ժամանակ։

«Ես հավատում եմ և տեսնում եմ, որ մեծ ջանքեր են գործադրվում, բայց և Հայաստանի Հանրապետության քաղաքացին դեռևս չունի արդարության և արդարադատության անխուսափելիության զգացում։ Եվ սա լրջագույն խնդիր է, բայց առավել կարևոր է, որ հանրության այս ընկալումն ունի խորքային և օբյեկտիվ պատճառներ։ Դրանց մի մասի մասին արդեն իսկ հրապարակային խոսել եմ, բայց պետք է կրկնեմ, որ օրինակ՝ աղմուկ և աղաղակով, դիմակ ու հրազենով կասկածյալների ձերբակալությունների տեսարանները և ապա այն փաստը, որ մի քանի օրից այդ կասկածյալներին մարդիկ տեսնում են սրճարաններում սուրճ վայելելիս, կոգնիտիվ դիսոնանս է առաջացնում հանրային գիտակցության մեջ։ Քավ լիցի, չեմ ասում, թե ով ձերբակալվեց, այլևս ազատության մեջ չպետք է գտնվի, բայց իմ ընկալումն այն է, որ քննչական և օպերատիվ մարմիններն իրենց գործունեությունը լուսաբանելիս պետք է սկսեն ավելի շատ հենվել դատավճիռների, քան նախնական գործողությունների վրա, որոնց դատական ելքը ոչ ոք չգիտի։ Քննչական մարմիններն ու դատախազությունը կառավարությանը, Ազգային ժողովին, հանրությանը հաշվետու լինելիս պետք է հենվեն ոչ թե այն վիճակագրության վրա, թե քանի գործ է հարուցվել կամ ուղարկվել դատարան, այլ քանի գործով է դատավճիռ կայացվել, որովհետև վիճակագրության ընթացիկ մեթոդաբանությունը լավ պատկերացում տալիս է շարժման մասին, բայց պատկերացում չի տալիս արդյունքների մասին»,- ընդգծեց վարչապետը և առաջարկեց կառավարությանը և Ազգային ժողովին ներկայացվող զեկույցներում կամ հաղորդումներում այս տրամաբանությունը սահմանել։

Ըստ նրա՝ սա պետք է ցույց տա քննչական մարմինների, դատախազության, դատարանների աշխատանքի որակն ու խորությունը։

«Սա է, որ պետք է պատասխանի երկրում արդարություն և արդարադատություն կա՞, թե՞ ոչ»,- եզրափակեց վարչապետը։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման

Ձեզ գուցե հետաքրքրի