copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:40 06-12-2023

ՔՊ-ի «առաջին անգամվա» բարդույթը․ չի բացառվում, որ Հայաստանը «առաջին անգամ» տիեզերք կարձակի Նիկոլ Փաշինյանի նախագծած արբանյակը

Դեկտեմբերի 1-ին առաջին անգամ տիեզերք ուղարկվեց Հայաստանում նախագծված արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը, որը իշխանությւոնը ներկայացրեց որպես Հայաստանում ստեղծված արբանյակ։

Փաշինյանի իշխանությունն ինչպես միշտ շտապեց շեշտը դնել «առաջին անգամ» բառակապակցության վրա՝ ամեն ինչ վերագրելով իրենց Կառավարությանը։

Ուշագրավ է, որ դեռ նախորդ տարի՝ մայիսի 26-ին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը տիեզերք է արձակել իր առաջին արբանյակը։

Հասկանալի է, որ «Հայասաթ-1»-ի դեպքում խոսքը լավագույն դեպքում ՀՀ-ում նախագծված արբանյակի մասին է, դրա համար է նշվում «առաջին անգամ», բայց ըստ երևույթին սա ՔՊ-ականների կոմպլեքսների մասին է խոսում, որ ամեն ինչում իրենք առաջինն են։

ՔՊ-ականների այս վարքագիծը ցույց է տալիս, որ իրենց իշխանությունն ինչպես որ ստվերում է իր սխալները, այնպես էլ հաջողություններն ու ձեռքբերումները՝ ամեն անգամ, ամեն ինչ սկսել զրոյից կամ սեփական կետից։

Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կազմավորվել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհուրդ, չի բացառվում, որ մոտ ապագայում Հայաստանը «առաջին անգամ» տիեզերք կարձակի Նիկոլ Փաշինյանի նախագծած արբանյակը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին