copy image url
Ներքին Միտք 2 տարի առաջ - 11:09 06-12-2023

ՀՑԹԻ տնօրենն իրականացրել է տարբեր անձանց հետ իմ հանդիպումների գաղտնի մշտադիտարկում կամ տեսանկարահանում․ Հայկ Դեմոյան

Հայկ Դեմոյանը բաց նամակով դիմել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, որը ներկայացնում ենք ստորև․

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ԱՐՄԵՆ ԱԲԱԶՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբազյան,

Սույնով տեղեկացնում եմ, որ իմ տրամադրության տակ եղած հավաստի տվյալների համաձայն, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը, կամ իր պատվերով մեկ այլ անձ, ս․ թ․ հունիս-հուլիս ամիսներին իմ բնակության հասցեի մերձակա տարածքում իրականացրել է տարբեր անձանց հետ իմ հանդիպումների գաղտնի մշտադիտարկում կամ տեսանկարահանում։ Դրանց արդյունքում Հ․ Մարությանը հարցաքննել է իմ հետ հանդիպումներ ունեցած անձի։

Նման այլանդակ գործելաոճն ու վարքագիծը շատ հարիր են Հարություն Մարությանին և իրեն ՀՑԹԻ տնօրեն կարգած անձնավորություններին։ Իմ և ընտանիքիս անձնական կյանքի մեջ այսպիսի քստմնելի ու հակաօրինական ներխուժումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, հետևաբար պետք է արժանանա հստակ գնահատականի և ձեռնարկվեն քայլեր՝ նման ստոր գործողությունները կանխելու և պատժելու համար։
Խնդրում եմ առերեսում կազմակերպել Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Հ․ Մարությանի հետ, ինչպես նաև տեղազննություն կատարել գաղտնի մշտադիտարկման կամ տեսանկարահանման վայրում՝ որոշ ճշգրտումներ իրականացնելու համար։
Միաժամանակ պետք է պարզել, թե ու՞մ միջոցով և ինչպե՞ս է Հարություն Մարությանին տրամադրվել իմ հանդիպումների մասին տվյալները և ի՞նչ նպատակներ է հետապնդել սույն անձը՝ քրեորեն պատժելի գործողություններ իրականացնելիս։

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունից ակնկալում են հստակ բացատրություններ՝ նախարարության համակարգում գտնվող հաստատության տնօրենի նման այլանդակ գործելաոճի կապակցությամբ։

Կանխավ շնորհակալ եմ։

Հարգանքով՝
ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆ
պատմական գիտությունների դոկտոր
Սույն նամակը հայտարարություն է քրեորեն պատժելի հանցագործության մասին։ Այն առանձին գրության տեսքով հասցեագրվել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանին»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում