copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:48 06-12-2023

Ֆիդանյանը հաղթեց Ֆիդանյանին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ավարտվել է ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնի համար հայտարարված մրցույթը։ Այս տարվա սկզբին ձեւավորված այս նոր նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնում էր նախկին փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, եւ քաղծառայության այդ պաշտոնի համար մրցույթ էր հայտարարվել։

Ի դեպ, այն բավականին բարձր եւ գրավիչ պաշտոն է, որի համալրման համար հայտարարվել էր ներքին մրցույթ, այսինքն՝ կարող են մասնակցել միայն նախարարության աշխատողները, որն էլ հաղթել է Արա Ֆիդանյանը։ Իհարկե, մրցույթ ասվածը ենթադրում է մեկից ավելի մասնակից, բայց սա այդ դեպքը չէ․ Ֆիդանյանը միակն է եղել, ով դիմել է այս պաշտոնի համար։

Թեեւ նախարարության համակարգից կարող էին մյուսներն էլ դիմել ու մասնակցել մրցույթին, բայց ՆԳՆ-ում «ձեւականությունների» հետեւից չեն ընկել, ցանկացել են, որ Ֆիդանյանն անցնի մրցույթով, նա էլ անցել է։



Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը
15:09 ՔՊ-ն եռապատերազմի կուսակցություն է, այդպես են հիշելու Ձեզ. Նարեկ Կարապետյան