Ներքին 2 տարի առաջ - 23:53 05-12-2023

Պարեկային ծառայությանը բիրտ ուժ կիրառելու կանաչ լույս է տրված. փաստաբան

«Պետք է արձանագրել, որ պարեկային ծառայության ներդրման մեջ բացասականն ավելի շատ է, քան դրականը»,- Oragir.News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արամայիս Հայրապետյանը։

Փաստաբանի խոսքով`ամենամեծ թերությունն այն է, որ ծառայությունը համալրված է ոչ կոմպետենտ կադրերով։

«Նրանց մեծ մասը չգիտեն՝ իրենց արածը ծառայությո՞ւն է, վարչական վարո՞ւյթ է, թե՞ ուղղակի մարդ ծեծել։ Իրենք չեն պատկերացնում իրենց ծառայության լրջությունը, օրենսդրական պարտավորությունները։ Ես կարծում եմ, որ պարեկային ծառայությանը տրված է կանաչ լույս՝ բիրտ ուժ կիրառելու»,- ընդգծեց փաստաբանը։

Արամայիս Հայրապետյանը, անդրադառնալով ոստիկանության բարեփոխումներին․ ասում է, որ համազգեստի գույնի փոփոխությունով չի կարելի ասել, որ համակարգը բարեփոխվել է։

Փաստաբանն ընդգծում է, որ ոչինչ չի փոխվել, հին բարքերն են, հին սովորույթները։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել