Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 14:36 23-08-2022

Ողջ հայ ժողովուրդը պետք է աշխատի ի բարօրություն բանակի, նրա գեներալների. Հրանուշ Հակոբյան

Ըստ էության, ես չեմ լսում այն, ինչ ասում են։ Ես ինձ զբաղեցրել եմ նրանով, որ տարիներով կուտակած փորձս եւ պրոֆեսիոնալ ճանապարհս չկորչեն, այլ հանձնվեն թղթին։ Այս մասին Երեւանում Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձին նվիրված Հայաստանի Գերագույն խորհրդի խորհրդանշական «նիստում» օգոստոսի 23-ին ասել է սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի առավոտվա ուղերձը, որում մեջբերում էր կատարվել Աստվածաշնչից։

Նրա կարծիքով՝ հայ ժողովուրդն այսուհետ որեւէ բան կորցնելու իրավունք չունի։ Նա պետք է ստեղծելու, կառուցելու, պաշտպանվելու եւ ուժեղ բանակ ունենալու հնարավորություն ունենա։ «Մեր բանակի ուժը կենտրոնացած է մեր ձեռքերում։ Մենք պետք է պաշտպանված սահմաններ ունենանք։ Ողջ հայ ժողովուրդը պետք է աշխատի ի բարօրություն բանակի, նրա գեներալների, սպաների եւ զինվորների հեղինակության։ Մենք պետք է նրան ուժ տանք։ Մենք պարտք ունենք ընկած տղաների առջեւ։ Մենք պետք է գլուխներս խոնարհենք նրանց հիշատակի առջեւ, քանի որ եթե նրանք չլինեին, մենք կարող էինք արդեն չլինել»,- ասել է Հակոբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում