Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:00 05-12-2023

Արցախցիները թոշակ կամ նպաստ ստանալու համար ընդունեն փախստականի կարգավիճա՞կ, թե՝ ՀՀ քաղաքացիություն

Օրերս ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց համապատասխան օրենք, ըստ որի՝ Կառավարությանը վերապահված լիազորությունների շրջանակում, առաջիկայում կսահմանվեն կենսաթոշակ նշանակելու պարզեցված ընթացակարգեր, կմշակվի և կներդրվի համապատասխան ծրագրային ապահովում։

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մոտ առաջացած հարցերը շատ են, որոնք հատկապես վերաբերում են կենսաթոշակների ու նպաստների տրամադրման կարգին, արդյո՞ք, կարիք կա այս պահին մոտենալ Միասնական սոցիալական ծառայության որևէ տարածքային կենտրոն։

Այն թոշակառուները, ովքեր ժամանակավոր տեղափոխվել են ՌԴ՝ իրենց երեխաների մոտ, արդյո՞ք զրկվելու են կենսաթոշակից և այլն։

Արցախցիներին հատկապես հուզող հարցերից մեկը վերաբերում է իրենց կարգավիճակին, երբ վերջինները չգիտեն, թե արդյոք, ո՞ր տարբերակն է ճիշտ՝ ընդունել փախստականի կարգավիճակ, թե՝ ՀՀ քաղաքացիություն։ Արդյո՞ք, քաղաքացիություն ընդունելու դեպքում չեն զրկվի տրամադրվող օգնություններից։

Քաղաքացիների հարցերին սպառիչ պատասխաններ տալու նպատակով Oragir.News-ը դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան բաժին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանի հավաստմամբ՝ արցախցիների մտավախությունն անտեղի է, որովհետև արդեն 1 ամսից ավելի նախարարությունը տարբեր ազդակների միջոցով հստակ փաստում է, որ քաղաքացիություն ընդունելը որևէ կապ չունի կենսաթոշակի իրավունքի հետ։

Գալստյանը քաղաքացիների համար պարզ ու հասկանալի տարբերակով նշում է, որ արցախցիները կենսաթոշակ ստանալու համար դեկտեմբերի 11-ից հետո՝ 3 ամսվա ընթացքում, կարող են դիմել առցանց տարբերակով, եթե դիմումը մերժվեց, այդ ժամանակ կարող են մոտենալ ցանկացած տարածքային բաժին։
«Առցանց դիմումը մերժվելու դեպքում, անպայման պատճառները կնշվի, ըստ դրա էլ կկողմնորոշվի քաղաքացին, թե որտեղ դիմի»,- ասում է ոլորտի պատասխանատուն։

Մանրամասները՝ ձայնագրությունում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի