copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:55 05-12-2023

Արևմուտքն է պահանջում արտահերթ ընտրություններ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Իշխանական շրջանակներում տեղեկություններ են շրջանառվում, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ նաեւ Արեւմուտքից են «իջեցրել»։ Ավելի վաղ գրել էինք, որ կուսակցական նեղ հավաքներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը թեպետ հպանցիկ, բայց անդրադարձել է արտահերթի թեմային՝ չբացառելով եկող տարի ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։

Գրել էինք նաեւ, որ Փաշինյանը հասկանում է, որ ժամանակն իշխանության դեմ է աշխատում` մի կողմից ՔՊ-ն ավելի է հեղինակազրկվում, մյուս կողմից ընդդիմադիր նոր ուժ ձեւավորվելու հավանականությունն է մեծանում, ուստի որոշել է անակնկալի բերել ընդդիմադիրներին։ Արեւմուտքն էլ, պարզվում է՝ իր հերթին է Փաշինյանից «հավատարմության երդում» պահանջում, թե Հայաստանը պետք է արագ պոկվի Ռուսաստանից եւ սլանա դեպի Եվրոպա։

Փաշինյանի հավաստիացումների փոխարեն Արեւմուտքն ակնկալում է, որ նոր ընտրությունների միջոցով կձեւավորվի հակառուս խորհրդարան, որտեղ անպայման կլինեն Արամ Զավենի Սարգսյանը եւ մյուս արեւմտամետները, իսկ այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը, որն անթաքույց ռուսամետ քաղաքական գծի մեջ է, կգնա տուն։



Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
15:09 ՔՊ-ն եռապատերազմի կուսակցություն է, այդպես են հիշելու Ձեզ. Նարեկ Կարապետյան
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը