copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:29 05-12-2023

Քաղաքական իշխանությունների խայծը կուլ տված դատավորը մնաց ձեռնունայն. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի նախագահի պարտականությունները կատարում է դատավոր Մեսրոպ Մակյանը մինչեւ դատարանի նախագահի ընտրությունը։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունները Մակյանին թողեցին ձեռնունայն, ու նա չի ընտրվել նույն դատարանի նախագահ:

Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի նախագահ է ընտրվել Գոռ Հարությունյանը, որին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից էին տեղափոխել Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան: Հիշեցնենք, որ դատական համակարգում լուրեր կային, որ Մեսրոպ Մակյանի մասնագիտական առաջխացաղումը դատական համակարգում պատահական չէ: Նախ դատավոր Մակյանը բեկանեց գեներալ Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը եւ բավարարելով դատախազության միջնորդությունը՝ որոշեց կալանավորել գեներալ Խաչատուրովին երկու ամիս ժամկետով՝ այդպես իր հավատարմությունը ցույց տալով իշխանություններին:

Արդյունքում Մակյանի հասցեին քննադատություններ հնչեցին, թե պաշտոնի առաջխաղացման հավակնություն ունի, որդուն՝ Էմիլ Մակյանին, ցանկանում է դատավոր դարձնել, կաշկանդված է ՀՀ-ում հարազատ եղբոր վերաբերյալ քննվող մի քրեական գործով, որը ավելի ուշ կարճեցին, եւ, ի վերջո, ցանկանում է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի նախագահ դառնալ:

Նրան տվել էին նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հաստիքը, սակայն վերջում թողեցին ձեռնունայն:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
15:09 ՔՊ-ն եռապատերազմի կուսակցություն է, այդպես են հիշելու Ձեզ. Նարեկ Կարապետյան
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը