copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:07 05-12-2023

Ով է ռուսական հեռուստաալիքներին պատժելու մասին հայտարարած փոխնախարար Ավետ Պողոսյանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի իշխանության երիտթեւը հայ-ռուսական հարաբերությունները հետեւողականորեն փչացնում է: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանը «Արմենպրես»-ին հայտնել է, որ նախարարությունը պաշտոնապես դիմել է ռուսական կողմին՝ նախաձեռնելով խորհրդակցություններ երկու երկրների իրավասու գերատեսչությունների միջեւ զանգվածային հեռահաղորդակցման ոլորտում համագործակցության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի շուրջ։

Ռուսական կողմն էլ ընդունել է հրավերը, եւ դեկտեմբերի կեսերին նախատեսված են խորհրդակցություններ՝ հեռահաղորդակցման ոլորտի միջպետական համաձայնագրի 4-րդ եւ 5-րդ կետերի խախտումների հարցով, համաձայնագրով ձեռք բերված պարտավորությունների իրականացման շուրջ։

Իհարկե, թվում է, թե ՀՀ իշխանությունը ՀՀ սուվերենության համար լուրջ ջանքեր է գործադրում, սակայն իրականում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ռուսական հեռուստաալիքների վրա «բարկացել է» հոկտեմբերի 23-ին ՌԴ առաջին ալիքով հեռարձակված մի հաղորդումից, որտեղ կոշտ քննադատվեց Նիկոլ Փաշինյանը, եւ «Մայր Հայաստան» շարժման ղեկավար Անդրանիկ Թեւանյանն էլ այդ օրը հայտարարեց, որ Փաշինյանը իր հետեւից միշտ արյան հետքեր է թողնում:

Իսկ ո՞վ է ՌԴ հեռուստաալիքներին պատժելու մասին հայտարարած փոխնախարար Ավետ Պողոսյանը. նա 2008 թվականի շարժման օրերին ակտիվիստ էր, Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրը: Երբ պայքարը հաջողությամբ չպսակվեց, Ավետ Պողոսյանը արտագաղթեց ԱՄՆ եւ այնտեղ, ըստ մամուլի հրապարակումների, տաքսի է վարել: Այսինքն՝ տաքսու նախկին վարորդը պետք է այսօր վճռի հայ-ռուսական հարաբերությունները հեռահաղորդակցության ոլորտում:

Ի դեպ, նույն Ավետ Պողոսյանի քաղաքական կուռքը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանին որակել է որպես ազգակործան պատուհաս:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում