Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 00:00 05-12-2023

Ո՞վ պետք է պատասխան տա այսօր Բարձրունիում զոհված Գերասիմ Առաքելյանի մահվան համար

Ֆեյսբուքյան օգտատեր Ռուզան Ղազարյանը իր էջում հրապարկել է այսօր Բարձրունիում զոհված Գերասիմ Առաքելյանի և ընտանիքի լուսանկարը՝ կից գրելով․ «Հեեեյ, ո՞վ կա այդտեղ․․․ Ո՞վ պետք է պատասխան տա այսօր Բարձրունիում զոհված իմ հրաշալի ուսանող Գերասիմ Առաքելյանի մահվան համար․․․

Դեպի տիեզերք մի կիլոյանոց «արբանյակի» թռչելու վրա ուրախացող ցնդածներ, դուք ունե՞ք պատասխան տալու տիեզերական սիրո վրա հիմնված այս երջանկությունը տիեզերական մասշտաբի ողբերգության վերածելու համար․․․Ո՞վ եք դուք․․․

Գերասիմ ջան, դու այնքան հետաքրքիր տղա էիր․ այնքան զարմացա, երբ իմացա, որ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի մեր ուսանողներից թատերախումբ ես ստեղծել, քո սցենարով ներկայացում բեմադրել ու շրջում-ցուցադրում էիք գյուղից գյուղ․․․Դու մի բարի ու հետաքրքիր մարդ էիր, բայց ամենակարևորը, որ ԴՈՒ ՄԱՐԴ էիր․․․

Չգիտեմ ինչու, միշտ իմ մտքում կայիր․ հիանում էի ձեր ընտանիքի հրաշագեղ նկարներով, իմ սիրելի ու գերազանցիկ ուսանողուհի Տաթևիկի հետ ձեր կատարյալ ներդաշնակությամբ և աստվածային սիրով․․․ Միշտ կմնաս իմ մտքում ու սրտում՝ հիմա արդեն նաև որպես իմ ու քո, մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ նահատակ զինվոր․․․

Վերջին գրառումը Գերասիմի էջում Շուֆուտինսկու «ՄԱՄԱ» երգի տեսահոլովակն է, մի շաբաթ առաջ է տեղադրել․ հոլովակում տղան գնացքով հեռանում է՝ հեռվում թողնելով մորը․․․
Հնարավոր չէ դիմանալ․․․

Ցավակցությունս Գերասիմի ծնողներին, Տաթևիկին ու իր ծնողներին, բոլոր հարազատներին․․․»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել