copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:12 04-12-2023

Որքան ժամանակ է՝ փաստերով ապացուցում եմ, որ Ադրբեջանի իշխանությունը չունի խաղաղության մտադրություններ․ Արման Թաթոյան

Որքա՞ն կարելի է հանուն իշխանության ձևացնել, թե ամեն ինչ լավ է ու դուք էլ տիրապետում եք երկրի անվտանգության լուծումներին: Հանուն պաշտոնի՝ առաջ եք բերել անիրատեսական նպատակներ ու դրանք արդարացնելու համար կոծկել ու քողարկել եք ադրբեջանական հանցանքները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը․

«Եվ այս ամենն արել ու անում եք սեփական քաղաքական իշխանությունը պահելու համար մղձավանջային վախերի պատճառով։
Այսպես են բաց թողնվել կամ էականորեն նվազեցվել մեր երկրի անվտանգության հիմնարար լուծումների (օրինակ՝ ՀՀ սահմանների շուրջ անվտանգության գոտու ստեղծումը) համար պայքարի հնարավորությունները։ Շատ հարցերում Ադրբեջանն ամրապնդել է իր դիրքերը, ստեղծել է սեփական քայլերի իրավական [թեև արհեստական] հիմքերը, խաղաղության կեղծ շղարշի ներքո ամրապնդել է հայատյացությունը։ Հիմա էլ նույն սանձարձակ պահվածքով շարունակում է հանցանքները մեր քաղաքացիների նկատմամբ, ինչպես ցավոք տեղի ունեցավ այսօր։

Մեզ համար սրա գինը Հայրենիքն է, մարդու կյանքն է՝ զինվորականի ու քաղաքացիական բնակչի կյանքը։ Մինչդեռ, Հայաստանի յուրաքանչյուր զինվորական ադրբեջանական հանցավոր արարքներից պաշտպանում է իր Հայրենիքը, այդ Հայրենիքում ապրողին, ու նրանց կյանքը միջազգային պաշտպանության ներքո է։

Որքան ժամանակ է՝ փաստերով ապացուցում եմ, որ Ադրբեջանի իշխանությունը չունի խաղաղության մտադրություններ:

Ուստի, մեկ բան հստակ է. քանի դեռ Հայաստանի գյուղերի և քաղաքների հարևանությամբ, համայնքների միջև ճանապարհներին կան ադրբեջանական զինված ծառայողներ, մեր քաղաքացիները շարունակելու են գտնվել վտանգի տակ, իսկ ադրբեջանական հանցավոր արարքները շարունակվելու են, քանի դեռ այդ երկրի ֆաշիստական իշխանությունը գործում է պատասխանատվության բացակայության պայմաններում:

Այս իրավիճակում խաղաղությանը սպասում է ոչ թե խաչմերուկ, այլ` փակուղի»,- գրել է ՀՀ նախկին ՄԻՊ-ը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը