Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:36 02-12-2023

Կապը կտրվել էր, չգիտեի երեխաներս որտեղ են. բռնի տեղահանված

43-ամյա Սվետլանա Համբարձումովան մասնագիտությամբ երաժիշտ է, երկար տարիներ դասավանդել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում։ Տիկին Սվետլանան ասում է`ստեղծագործող մարդը ամեն իրավիճակում էլ, ամեն տեղ էլ կկարողանա ստեղծագործել և հաղթահարել ներքին վաակումը։

Oragir.News-ի հետ զրույցում Արցախից բռնի տեղահանված կինը պատմել է հետպատերազմական Արցախում ապրելու դժվարությունների, շրջափակման ծանր օրերի և սեպտեմբերի 19-ի իրենց պայքարի մասին։

Արցախցի կինն ասում է`ամեն սերնդի բաժին հասավ պատերազմ, արցունքները զսպելով շարունակում.

«Առաջին պատերազմում հաղթեցինք, երբ էն ժամանակ ո'չ կանոնավոր բանակ ունեինք, ո'չ էլ ՝զենք-զինամթերք։ 2016-ին մենք մեր տներից դուրս չեկանք, իսկ էս վերջին պատերազմները կաշմառ էին... Չհասկացանք ինչ եղավ, ինչ կատարվեց»,- ասում է Սվետլանա Համբարձումովան։

Սեպտեմբերի 19-ի պատերազմը, որ սկսվեց տիկին Սվետլանան աշխատանքի էր, ամուսինը դիրքերում, երեխաներն էլ դասի էին։

«Դեռ սեպտեմբերի 19-ի առավոտից էին խոսում, որ պոստերում լարված ա, բայց քանի որ էդ ամեն ինչը միշտ էլ կար, երեխաներին սովորականի պես ճանապարհեցի դպրոց։ Գմփոց լսեցինք, ճիշտն ասած՝ չգիտեինք, թե ինչ է կատարվում, հետո լսեցինք կրակոցների ձայներ, խփում էին մեր մոտակա պոստերի վրա։ Մի պահ ընենց պանիկայի մեջ ընկա, կապը կտրվեց, չգիտեի՝ երեխաներս որտեղ են, ամուսինս ինչ եղավ»,- պատմում է տիկին Սվետլանան։

Հետո ընտանիքը հավաքվել է իրար գլխի, սեպտեմբերի 25-ին պարտադրված հեռացել են Ստեփանակերտից։

Մանրամասները` տեսանյութում

Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց