Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:00 13-11-2023

Ամուսինս գլխին խփելով եկավ՝ վա՜յ երեխաներս. տղայիս ձեռքն ու ոտքն էր այրվել. արցախցի

61-ամյա Մախմուր Խաչատրյանը մասնագիտությամբ մանկավարժ է՝ տարրական դասարանի դասվար էր։ Խաչատրյանների 13 հոգանոց ընտաքնիքը Ստեփանակերտից են բռնի տեղահանվել։ Նրանք երկու անգամ են Արցախում տուն կորցրել։

Տիկին Մախմուրը ծնունդով Շուշիի շրջանի Քարին տակ գյուղից է։ Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղում հարս գնաց, որտեղ ապրեցին մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը, երբ իրենց գյուղը անցավ թշնամու վերահսկողության տակ։

44-օրյա պատերազմից հետո Խաչատրյանները առաջիններից էին, որ վերադարձան Արցախ՝ հույս ունենալով, որ պատերազմը ավարտվել է։

«Նոյեմբերի 15-ին վերադարձանք Ստեփանակերտ այն հույսով, որ մենք մեր հայրենիքում ենք ապրելու։ Երեք տարվա մեջ ամեն ինչի դիմացանք, բլոկադայի օրերին առանց հաց, առանց սնունդ դիմացանք։ Տանը 5 անչափահաս երեխեք, սա են ուզում, նա են ուզում, իսկ խանութներում ոչինչ չկար»,- Oragir​​​​​.News-ի հետ զրույցում պատմում է արցախցի կինը։

Տիկին Մախմուրը պատմեց նաև սեպտեմբերի 19-ի պատերազմի և դրան հաջորդած բռնի տեղահանվելու մասին, թե ինչ փորձություններով անցելմինչև հասելեն Հայաստան։

«Մենք բենզալցակայանի պայթյունից հետո ենք դուրս եկել Ստեփանակերտից։ Պայթյունի ժամանակ մեծ տղաս գնացել էր բենզինի։ Մինչև պայթյունը էդ սաղ օրը անձրև եկավ... ամուսինս գնաց քաղաք, գլխին խփելով եկավ, վա՜յ երեխաներս, վա՜յ երեխաներս. տղայիս ձեռքն ու ոտքն էր այրվել»,- ասում է Մախմուր Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում