copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:17 01-12-2023

Զոհասեղանին դրված է Հայաստանի պետականության լինել-չլինելու հարցը․ Նաիրա Զոհրաբյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերրի նախարար Արարատ Միրզոյանը երեկ՝ նոյեմբերի 30-ին, ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովում հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի տարածքն առանց հայերի ստանալուց հետո այժմ էլ Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքն է դարձել Ադրբեջանի թիրախ։

Հասարակական-քաղաքկան գործիչ, «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն Oragir.News-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Արարատ Միրզոյանի հայտարարությունը․ «Արարատ Միրզոյանին ի՞նչ դոպինգ էր պետք դա հասկանալու համար։ Թե՞ իրենց թվում էր Արցախի վրա բանտիկը կապեցին, հանձնեցին Ադրբեջանին, Պրահայում հայտարարեցին՝ Արցախը Ադրբեջանի մաս է և վերջ, դրանից հետո Ադրբեջանը Հայաստանի սուվերեն տարածքի վրա հավակնություններ չէր ունենալու։ Իրենք չէի՞ն լսում Ալիևի հայտարարությունները, օրինակ՝ Ֆիզուլիից, որտեղ Ալիևը հայտարարեց, որ Արևմտյան Ադրբեջանի տարածքները շարունակում են զավթված մնալ Հայաստանի Հանրապետության կողմից, և մենք ազատագրելու ենք մեր տարածքները։ Ես հասկանում եմ, որ այս իշխանությունը սարդի նման խճճվել է սեփական սարդոստայնի մեջ, բայց չի կարելի, զոհասեղանին դրված է Հայաստանի պետականության լինել-չլինելու հարցը։ Ես զարմանում, որ Արարատ Միրզոյանը քնել-զարթնել, նոր է հիշել, որ Ադրբեջանը հավակնություններ ունի նաև Հայսատանի սուվերեն տարածքի հանդեպ»։

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ հարցի լուծումը մեկն է՝ գործող իշխանությունը պետք է հեռանա։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել