copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:13 01-12-2023

Թեհրանը հորդորում է Գազայում դադարեցնել ռազմական գործողությունները, քանի դեռ ուշ չէ

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը կոչ է արել դադարեցնել Գազայում ընթացող ռազմական գործողությունները, քանի դեռ «ուշ չէ»։

Այս մասին Աբդոլլահյանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Պատանդներին ռազմական գործողություններով հնարավոր չէ ազատել, նրանք պայթյունների հետևանքով կարող են միայն մահանալ։ Այն փաստը, որ Վաշինգտոնը և Թել Ավիվը որոշել են շարունակել այս պատերազմը, նշանակում է ցեղասպանության նոր ակտ Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին: Անհապաղ դադարեցրե՛ք ագրեսիան Գազայի հատվածի դեմ, քանի դեռ ուշ չէ»,- գրել է նա։

Իրանի արտգործնախարարը հավելել է, որ Թեհրանը կշարունակի աջակցել Պաղեստինի ազատագրական շարժմանը։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ