Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:50 30-11-2023

«Սերունդ» հիմնադրամի ծրագրից այս պահին օգտվում է արցախցի 4 մայրիկ և 5 բալիկ

«Սերունդ» ծնելիության խթանման համահայկական հիմնադրամը բազմազավակության խթանմանն ուղղված սոցիալական ծրագրեր է իրականացնում։
Ծրագրի մեկնարկը 1 տարի առաջ տրվեց Արցախի համեմատաբար փոքրաթիվ բնակավայրերից՝ յուրաքանչյուր նոր ծնված երեխային 16 տարի 8 ամիս շարունակ ամսական 50․000 դրամ տրամադրելու նպատակով։

Արցախից հարկադրաբար հայաթափվելուց հետո, արդյո՞ք, ծրագիրը կունենա շարունակություն։

Oragir.News-ը կապ է հաստատել հիմնադրամի գործադիր տնօրեն Մերի Տոկարևայի հետ։

«Թեև կանոնադրությամբ այնպես էր, որ բնակավայրը լքելու դեպքում, ծրագիրը չի գործի, բայց քանի որ դա իրենց կամքով չէր, խորհուրդը որոշեց, որ պիտի շարունակվի մինչև վերջ»,- ասում է Մերի Տոկարևան՝ փաստելով, որ այս պահի դրությամբ ծրագրից օգտվում է արցախցի 4 մայրիկ և 5 բալիկ, որովհետև մայրիկներից մեկը զույգ էր ունեցել։

«Այս պահի դրությամբ ծրագիրը շարունակում ենք Կոռնիձորում, որից կօգտվեն ոչ միայն ՀՀ, այլև՝ Արցախից բռնագաղթված այն մայրիկները, ովքեր կրկին բալիկ կունենան։ Նպատակը՝ սահմանամերձ շրջաններում խթանենք ծնելիությանը»,- ասում է հիմադրամի գործադիր տնօրենը։

Մանրամասները՝ ձայնագրությունում

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը