Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 11:16 29-11-2023

Պուտինը սպառնացել է արևմտյան երկրներին

Ռուսաստանի hամաշխարհային Ժողովրդական ժողովի լիագումար նիստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել Է Արևմուտքի երկրներին, որ երկրի ներսում ազգամիջյան կամ միջտարածաշրջանային հակամարտություններ հրահրելու ցանկացած փորձ Մոսկվայի կողմից կդիտարկվի որպես ագրեսիայի ձև։

Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle լրատվական գործակալությունը։

Միևնույն ժամանակ Պուտինը կրկին քննադատել է Արևմտյան իշխող էլիտաներին՝ նրանց մեղադրելով ռասիզմի և նեոնացիզմի մեջ, որոնք, նրա կարծիքով, ուղղված են ոչ միայն ռուսների, այլև Ռուսաստանի բոլոր ժողովուրդների դեմ:

«Մեր պայքարը հանուն ինքնիշխանության, հանուն արդարության կրում է առանց չափազանցության ազգային-ազատագրական բնույթ, քանի որ մենք պաշտպանում ենք մեր ժողովրդի անվտանգությունն ու բարեկեցությունը, Ռուսաստանի ՝ ուժեղ, անկախ տերություն, քաղաքակրթական երկիր լինելու բարձրագույն, պատմական իրավունքը»,- հավելել է ՌԴ առաջնորդը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել