copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:28 28-11-2023

Շրջակա միջավայրի նախարարությունում կայացել է խորհրդակցական աշխատաժողով

Կայացել է «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն-II փուլ» և «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրերի 2-րդ խորհրդակցական աշխատաժողովը: Այս մասին հայտնում են ՇՄ նախարարությունից:

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ կայացել է «Հարավային կովկասում Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն-II փուլ» ծրագրի ազգային խորհրդատվական խմբի երկրորդ նիստը։
Նիստին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Կովկասում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի (SDC) տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը, ծրագրի դոնորներ և շահառու մարզերի, համայնքների, իրականացնող համայնքային կառույցների և այլ հաստատությունների ներկայացուցիչներ:

Նիստի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել մինչ այժմ կատարված աշխատանքները և ձեռք բերված արդյունքները, ինչպես նաև պլանավորված գործողությունները: Հանդիպմանը

նախատեսվում է չորս համայնքների հետ եռակողմ Բնապահպանական համաձայնագրերի ստորագրում:

Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագրի առաջին փուլը մեկնարկել է 2015թ.:

Հայաստանում այն իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (WWF-Հայաստան) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջանքերով և ֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության կողմից՝ KfW զարգացման բանկի միջոցով: Ծրագրի երկրորդ փուլը համաֆինանսավորում է Շվեյցարիայի կառավարությունը` Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով ֆինանսավորվող «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրով։

Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն իր ելույթում նշել է, որ Հարավային Կովկասում էկոմիջանցքների ծրագիրը շատ կարևոր է բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման, ԲՀՊՏ միասնական ցանցի ձևավորման, այս ոլորտում ռազմավարական ուղղությունների և առաջնահերթությունների մշակման, ինչպես նաև հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող տեսակների կենսամիջավայրերի, կենդանիների միգրացիոն ուղիների պահպանության համար։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում