copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:11 27-11-2023

Գագիկ Ծառուկյանը միջնորդել է դատարանին քրեական հետապնդումը դադարեցնել՝ մեղսագրվող արարքը չկատարելու հիմքով

Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունեցել 2017 թվականի ընտրությունների ժամանակ ենթադրյալ կաշառքի գործով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և Մուլտի գրուպ կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով դատական նիստը:

Դատավորը նշել է, որ ԱԱԾ քննչականը դատարանին չի դրամադրել գործի ամբողջական նյութերրը:

Պաշտպանական կողմի պնդմամբ՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քրեական գործը հարուցվել է քրեական դատավարական օրենսգրքում նախատեսված կարգի էական խախտմամբ: Եթե ուսումնասիրությամբ պարզվել են ընտրողների ձայները գնելու վերաբերյալ հանգամանքներ, ապա վարույթ իրականացնող մարմինը պարտավոր էր նոր քրեական գործ հարուցել տասնօրյա ժամկետում, այսինքն 2020 թվականի փետրվարի 5-ից 15-ը, սակայն նման բան չի արվել, գործը հարուցվել է ամսիներ անց միայն:

Դատախազը ներկայացրած մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում են հայտնել Գագիկ Ծառուկյանն ու Սեդրակ Առուստամյանը: Մուլտի Գորուպ կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ևս չի ընդունել մեղադրանքը, պնդել է, որ ներկայացվածի մեջ իրեն վերագրվող որևէ դրվագ չկա: Պաշտպանական կողմի պնդմամբ՝ դատական նիստերի ընթացքում հերքվելու է Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի կապն իրենց մեղսագրվող արարքի հետ:

Գագիկ Ծառուկյանը, պնդելով, որ հանրային քրեական հետապնդում հարցուցելու որոշման մեջ ննկարագրված արարքը չի կատարել, միջնորդել է քրեական հետապնդումը դադարեցնել մեղսագրվող արարքը չկատարելու հիմքով:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին