copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:15 27-11-2023

Ավտովթար՝ Ավշար գյուղում. բախվել են BMW X5-ն ու Ford Transit-ը. shamshyan.com

Երեկ՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Վեդի քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Ավետիք Մխիթարյանը, իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Ավշար գյուղում՝ Մ. Խորենացի փողոցում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Ford Transit մակնիշի ավտոմեքենային, ապա կոտրել ճանապարհին տեղադրված գազախողովակների մի քանի երկաթե հենասյուն, գազի բաշխիչ տուփերն ու մասամբ հայտնվել մայթին:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան:

Բախման հետևանքով գրեթե 1 ու կես ժամից ավելի սկսվել էր գազի արտահոսք, պոկվել էին նաև էլեկտրալարերը, ինչի պատճառով էլ Ավշարն ու մի քանի հարակից գյուղեր զրկվել էին գազից ու էլեկտրաէներգիայից:

Ըստ նախնական տեղեկության՝ վթարի պատճառը եղել է անվահեծանի կոտրվելը, ինչի հետևանքով վարորդը չի կարողացել կառավարել ավտոմքենան: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիների խոսքով էլ՝ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենա, որը վթարային իրավիճակ է ստեղծել BMW X5-ի վարորդի համար ու հեռացել դեպքի վայրից: Նշվեւմ է նաև, որ BMW X5-ի վարորդը իրականում այլ մարդ է եղել, ոչ թե պարեկներին ու ոստիկաններին ներկայացած Ավետիք Մ.-ն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
13:05 Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան