copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:10 27-11-2023

ՔՊ-ն ընդդեմ ՔՊ-ի. ինքնիշխանության ջատագովը ռուսամետ օրենք է ընդունում

Ինչո՞ւ է Կառավարության առաջարկությամբ ԱԺ-ն հլու ընդունում օրենք, որով ավտոներկրողներին պարտադրվում է 20% լրացուցիչ հարկ վճարել։ Նշենք, որ դեկտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտնում Հարկային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների նոր փաթեթը, որը շահութահարկ է սահմանում ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների համար: ԱԺ-ն փաթեթն ընդունել է նոյեմբերի 16-ին, ինչը հանգեցրել է զանգվածային բողոքի ցույցերի։

Ավտոներկրողների՝ սեպտեմբերի 23-ի ցույցի ժամանակ ու դրա հանրային արձագանքներում այս հարցը մակերեսորեն է քննարկվել, քննարկվել է միայն ձեռներեցի և սպառողի խնդիրները։ Խորքային դիտարկմամբ՝ ընդունված փաթեթն արտաքին քաղաքական նշանակություն ունի և հակասում է ՔՊ-ի խոսույթին։ Ինչու՞ է ՔՊ-ն հակաքպական օրենք է է ընդունել։

Մակերեսային դիտարկմամբ՝ իշխանություններն օրենքով մտնում են մարդկանց գրպանները։ Հաշվի չեն առնում, որ կպակասեն ավտոներկրողների եկամուտները։ Ոմանք կարող են ժամանակավոր պարտքերի տակ հայտնվել։ Իսկ հայ վարորդները կընկնեն ավելի մեծ վարկերի տակ, կիջնի մարդկանց բարեկեցության մակարդակը։ Կտուժեն նաև ռուս գնորդները, քանի որ Հայաստանից մեծ քանակությամբ ավտոմեքենաներ են արտահանվում ՌԴ։ Տրամաբանական է, որ ռուս պատվիրատուների մի մասը կխզեն հայ մատակարարների հետ կապերն ու այլ շուկայից կօգտվեն։ Արդյունքում կտուժեն ոչ միայն հայ մատակարարներն, այլ ՀՀ-ն, կպակասեն ՀՀ բյուջեի մուտքերն ու Հայաստանը կընկնի պարտքերի տակ։

Օրենսդրական փաթեթի արտաքին քաղաքական բաղադրիչը վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, որն այսուհետ կարող ենք անվանել բլեֆային կամ օդային։ Բանն այն է, որ օրենքը ոչ միայն չի առնչվում ռուսական ավտոմեքենա ներկրողներին ու գնորդներին, այլև նպաստում է ռուսական ավտոարտադրության չմահանալուն։ Երբ ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ճապոնիայի, Կորեայի և այլ նորմալ երկրների արտադրության ավտոմեքենաների առք ու վաճառքի վրա դրվող նոր հարկի արդյունքում կթանկանան ավտոմեքենաները, այդ ժամանակ ի հայտ կգան ՔՊ-ի կողմից հովանավորվող «լուրջ» բիզնեսմեններ, որոնք կառաջարկեն համեմատաբար էժան ռուսական մեքենաներ, որոնք չեն վաճառվում արևմտյան պատժամիջոցների հետևանքով։ Այսպես ՔՊ-ական իշխանությունը փաստացի կկատարի ՌԴ իշխանությունների քաղաքական պատվերը, կհարստացի ռուս արտադրողին, ՌԴ պետբյուջեն կլցնի հայկական փողերով, որոնց մի մասը կվճարվեն ռուսական հանրային ալիքներով ՀՀ իշխանություններին «քլնգողներին», որ լկտի բառերով քարկոծեն ու ծաղրեն ՀՀ քաղաքացիների ընտրությունը։

ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը, ԱԽ քարտուղարը հայ-ռուսական թեմայով ցանկացած հարցի պատասխանելիս շեշտում են, որ ՌԴ-ն հակահայ քայլեր է անում, չի ճանաչում ՀՀ ինքնիշխանությունը։ Մյուս կողմից՝ ՔՊ-ականներն ընդունում են օրենք, որը ոչ միայն հայ գործարարի ու սպառողի դեմ է, այլև նպաստում է չբարեկամ հռչակված ՌԴ-ի հարստացմանը։ Այսպիսիով՝ հաստատում են, որ ՔՊ-ական իշխանությունն իրականում՝ ամենապրոռուսականն է, ինչպես 2019-ին ասում էր Ալեն Սիմոնյանը։ ՀՀ-ն ոչ միայն չի լուծել կամ վերանայել հայ-ռուսական ոչ մի պայմանագիր, այլ օրենսդրական նոր հիմքեր է ստեղծում։ Հետևապես՝ ինքնիշխանության մասին ՔՊ-ականների հայտարարությունները բլեֆ են, ազատ աշխարհի երեսին փչած թոզ։ Դրանց չեն հավատա, քանի դեռ ՔՊ-ական ԱԺ-ն ընդունում է օրենք, որը ՀՀ տնտեսվարողի ու սպառողի դեմ է ու փաստացի սպասարկելու է օտար-ռուսական հետաքրքրությունները։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ

Ձեզ գուցե հետաքրքրի