copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 15:13 25-11-2023

Մոսկվան համաձայն էր դադարեցնել պատերազմը, եթե Կիևը չեղարկեր ՆԱՏՕ-ին անդամակցելու պլանները. Արախամիա

2022 թվականի գարնանը Մոսկվան համաձայն էր դադարեցնել Ուկրաինայի դեմ պատերազմը, եթե Կիևը չեղարկեր ՆԱՏՕ-ին անդամակցելու պլանները։

Այս մասին 1+1 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ներկայացուցիչների հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության ղեկավար, պատգամավոր Դավիթ Արախամիան։

«Որպեսզի մենք չեզոքություն պահպանենք․ սա էր նրանց համար ամենակարևորը։ Նրանք պատրաստ էին ավարտել պատերազմը, եթե մենք, ինչպես ժամանակին Ֆինլանդիան, չեզոքություն դրսևորեինք և պարտավորվեինք, որ չենք միանա ՆԱՏՕ-ին»,- ասել է Արախամիան:

Ըստ ուկրաինացի բանագնացի, Կիևը հրաժարվել է այդ պահանջը կատարելուց երկու պատճառով. նախ՝ դրա համար անհրաժեշտ էր փոխել երկրի Սահմանադրությունը, քանի որ այն ամրագրում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի ցանկությունը, երկրորդ պատճառն անվստահությունն էր ռուսական կողմի նկատմամբ, որ նա կկատարի պայմանավորվածությունը:

«Դա հնարավոր է անել միայն անվտանգության երաշխիքների առկայության դեպքում», - նշել է Արախամիան՝ չհստակեցնելով, թե արդյո՞ք անվտանգության երաշխիքների առկայության դեպքում Կիևը կկատարի Մոսկվայի պահանջը։

Ուկրաինացի բանագնացը հավելել է, որ այդ ժամանակ Կիև ժամանած Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խորհուրդ էր տվել ոչինչ չստորագրել և «ուղղակի պատերազմել»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ