copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:20 24-11-2023

Օրակարգն էս ուժին փոփոխելն է, ոչ թե տարբեր գործողություններ նախաձեռնելն այդ ճանապարհին․ Քրիստինե Վարդանյան

Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության վերջին նիստերից մեկի ժամանակ՝ հերթական անգամ սպառնացել է, թե այնքան են անելու, որ նոր ընտրություններ անցկացնի ու նորից վերընտրվի, խորհրդարանի ներկայիս պատկերն էլ ամբողջությամբ փոխի` բոլորովին նոր ընդդիմություն բերի։

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանն Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ իշխանության ցանկցություններին, ասաց․

«Հայաստանում կա գործող իշխանական ուժ, ով որևէ լեգիտիմություն չունի և շեղվել է իր խոստումներից, ունի փոփոխության անհրաժեշտություն, բայց ակնհայտ է, եթե իրենք նախաձեռնեն որևէ գործընթաց վերջնարդյունքի չի բերելու։ Օրակարգը՝ էս ուժին փոփոխելն է, ոչ թե տարբեր գործողություններ նախաձեռնելն այդ ճանապարհին»,- ասաց Քրիստինե Վարդանյան։

Նշենք, որ քաղաքական շրջանակներում չեն բացառում, որ Փաշինյանը կարող է նման ձիու քայլ անել և 1-2 տարի առաջ ընտրության գնալ` մեկ անգամ էլ ադմինիստրատիվ ռեսուրս կիրառելով ընտրվել, որ այս անգամ պողպատե մանդատի մասին ավելի վստահ խոսի: Դրա իմաստը նաև այն է, որ անակնկալի բերի քաղաքական դաշտը և հնարավորություն չտա նոր ընդդիմադիր ուժ հասունանալու։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում