Խոսք Ուղիղ խոսք 4 տարի առաջ - 12:34 19-02-2022

Մենք ծնկել ենք, բայց հայկական հարցը վերջացած չէ․ Քրիստինե Վարդանյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն Oragir.news-ի հետ զրույցի ընթացքում խոսել է 2021թ-ի հունիսի 15-ին Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված հռչակագրի, այդ թեմայի շուրջ իրենց խմբակցության առաջադրած օրենքի նախագծի և Լուկաշենկոյի արած հայտարարության մասին։

Անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված հռչակագչին՝ Վարդանյանն ասաց, որ պետությունները և ազգերը, ովքեր չեն ընդունում այս տարածաշրջանում մեր ապրելու իրավունքը, պատրաստվում են վերջնականապես լուծել այդ հարցը, ինչպես դա արել են 100 տարի առաջ կամ այս ամբողջ ընթացքում։

Վարդանյանն ասաց նաև, որ խորհրդարանական ընդդիմության գլխավոր խնդիրն է ցույց տալ իշխանության իրական նպատակները, ցույց տալ, որ առանց միտումի անհնար է 50 սխալ իրար հետևից անել։

Նա նաև ասաց, որ եթե իշխանությունը միտում չունենա, նրանց ոչ ոք չի կարող ստիպել արդարացնել այն, ինչ կորցրել են և անվանել ադրբեջանական տարածք։ Վարդանյանը անդրադարձ կատարելով Լուկաշենկոյի «Միութենական պետություն» ստեղծելու մասին հայտարարությանը՝ ասաց․

«Խոսելու այդպիսի ոճը չի կարող ընդունելի լինել արժանապատվություն ունեցող մարդու համար։ Մեր արժանապատվությունը ոտնահարված և փշրված է, բայց դրա փշուրները գենե մի քանի հարյուր հազար մարդու մոտ դեռ կան, և դա չի կարող ընդունելի լինել»,- նշեց Վարդանյանը։

Լիլիթ Հարությունյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում