copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 19:08 23-11-2023

Իսրայելը պատանդներին ազատելու հարցում բազմաթիվ մարտահրավերների է բախվում. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը պատանդներին ազատելու հարցում բազմաթիվ մարտահրավերների է բախվում, և ի վերջո բոլորին ազատելու վճռականություն է հայտնել։

Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, Նեթանյահուն այս մասին ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դևիդ Քեմերոնի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք հույս ունենք ազատել մեր պատանդներին, և այդ ճանապարհին կան բազմաթիվ մարտահրավերներ: Հուսով ենք դուրս բերել առաջին խմբին, և դրանից հետո մենք վճռական ենք ազատելու բոլորին»,- ասել է Նեթանյահուն։

Իսրայելի վարչապետը կրկին ընդգծել է, որ Իսրայելը շարունակելու է հասնել ռազմական գործողության ընթացքում իր առջև դրած նպատակներին, այդ թվում՝ Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական ու քաղաքական ենթակառուցվածքների ոչնչացմանը։

Համերաշխության այցով Իսրայելում գտնվող Դևիդ Քեմերոնն իր հերթին ընդգծել է Գազայի հատվածում հումանիտար դադարների կարևորությունը, ինչը, բրիտանացի նախարարի խոսքով, կօգնի իսրայելցի պատանդների ազատ արձակման հարցում և կօգտագործվի անկլավի բնակիչներին օգնություն հասցնելու համար։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ