copy image url
Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 16:28 23-11-2023

Բռնազավթված Աղավնոյում Ադրբեջանը ևս 25 ընտանիքի է «վերաբնակեցրել»

Ադրբեջանի իշխանություններն Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում ևս 25 ադրբեջանցի ընտանիքի են «վերաբնակեցրել»։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ այսօր առավոտյան 25 ընտանիք՝ ընդհանուր 93 մարդ Բաքվի Գարադաղի շրջանից ավտոբուսներով մեկնել են Աղավնո՝ մշտական բնակություն հաստատելու։

Հիշեցնենք, որ Աղավնո գյուղը՝ հարակից Ներքին Սուս գյուղի և Բերձոր քաղաքի հետ միասին Ադրբեջանի վերահսկողությանն է հանձնվել 2022 թվականի օգոստոսի 25-ին։

Ներկայումս Ադրբեջանի իշխանությունները զբաղված են բռնազավթված Արցախի այսպես կոչված վերաբնակեցման գործընթացով։ Ալիևի ռեժիմը մտադիր է մինչև 2026 թվականը Արցախում և հարակից շրջաններում 140 հազար ադրբեջանցու վերաբնակեցնել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին