copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:21 23-11-2023

Այս շրջանում Սևանա լճի մակարդակի իջեցումը նորմալ է․ ջրերի մուտքն ավելի քիչ է, քան ելքը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրած տվյալներով Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և նոյեմբերի 19-ին կազմել է 1900.22մ, որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 6սմ-ով։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2023 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել մայիսի 14-ից և շարունակվել է մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ, հարց է առաջանում, թե ո՞րն է Սևանա լճի մակարդակի նվազման պատճառը։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը Oragir.News-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ պատճառներից մեկը գոլորշիացումն է․

«Սևանա լճի մակարդակը փետրվարի երկրորդ տասնօրյակից մինչև հուլիսի առաջին տասնօրյակ բարձրանում է, իսկ հուլիսի երկրորդ տասնօրյակից մինչև փետրվարի առաջին տասնօրյակը իջնում է։ Միջին հաշվով նոյեմբեր ամսին լճի մակարդակը 4-5 սմ իջնում է՝ գոլորշիացումով պայմանավորված։ Այս շրջանում լճի մակարդակի իջեցումը նորմալ է։ Այսինքն՝ ջրերի մուտքն ավելի քիչ է քան ելքը»,- պատասխանեց նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ