copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:53 22-11-2023

Տեղի է ունեցել ՀՀ «Կլիմայի մասին օրենքի» նախագծի վերաբերյալ ազգային աշխատաժողովը

Նոյեմբերի 21-ին «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության «Կլիմայի մասին օրենքի» նախագծի վերաբերյալ ազգային աշխատաժողովը։ Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:

Աշխատաժողովի նպատակն էր քննարկել ԵՄ և ԱլԳ երկրներում կլիմայի մասին օրենքների փորձառությունը, կլիմայական քաղաքականության միջազգային օրենսդրական կարգավորումները, «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի ներքո մշակված ՀՀ «Կլիմայի մասին օրենքի» նախագիծը, դրա ինստիտուցիոնալ կառուցվածքը և կարգավորող շրջանակը, կլիմայական ֆինանսավորումը և ածխածնի գնագոյացման հնարավորությունները Հայաստանում։

Աշխատաժողովի մասնակիցներին ողջունել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Շրջակա միջավայրի նախարարության Կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը։

«Կլիմայի մասին օրենքը էական նշանակություն ունի, քանի որ կլիմայական գործողությունների, համակարգման և ներդրումների ներգրավման համար անհրաժեշտ է իրավական շրջանակ: Մենք ուրախ ենք համագործակցել Կառավարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ «ԵՄ-ն կլիմայի համար ծրագրի» շրջանակներում և վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ աջակցելու օրենքի հետագա գործընթացին»,-նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

«Հայաստանի կլիմայի մասին օրենքը իրավական հիմքեր կապահովի արդյունավետ կլիմայական քաղաքականությունների մշակելու և իրականացնելու, այդ նպատակով ֆինանսական ռեսուրսների հավաքագրելու, կլիմայական նկատառումները ոլորտային քաղաքականություններում ներառելու և կլիմայական ֆինանսավորումը հանրային ֆինանսների կառավարման համակարգում ներկառուցելու համար», – նշել է Հայաստանում ՄԱԶԾ Մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին:

Շրջակա միջավայրի նախարարության անունից Նոնա Բուդոյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանում ՄԱԶԾ գրասենյակին «Կլիմայի մասին օրենքի» նախագծի մշակմանն աջակցելու համար՝ ընդգծելով դրա կարգավորիչ դերը կլիմայական քաղաքականությունների առաջմղման գործում և հույս հայտնեց այս գործընթացում հետագա համագործակցության համար:

Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 50 ներկայացուցիչ Եվրոպական հանձնաժողովից, Հայաստանում ՄԱԶԾ գրասենյակից, ՀՀ շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, ֆինանսների և առողջապահության նախարարություններից, միջազգային կազմակերպություններից, օտարերկրյա և տեղական փորձագետներ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ