Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:07 22-11-2023

Ավտո չկար, Լիսագորից 30 կմ քայլելով հասել եմ Հակարիի կամուրջ. բռնի տեղահանված

Հարություն Մանուկյանը 2000-ականներին է ընտանիքի հետ վերաբնակվել Շուշիի շրջանի Լիսագոր գյուղում։ 20 տարուց ավելի ապրել են այդ գյուղում, տունուտեղ ստեղծել։ 47-ամյա տղամարդը ծնունդով Գյումրի քաղաքից է, ասում է՝ որ գնացին, իրենց կիսակառույց 4 պատ են տվել, մնացածը իրենք ենք իրենց քրտինքով ստեղծել։

«2020 թվականի պատերազմից հետո մի քանի օր մնացինք Հայաստանում, հետո վերադարձանք Արցախ՝ մեր տները։ Սաղ թալանած, ավիրած, բայց դե պատերազմ էր եղել, հասկանալի է։ Էդ ժամանակ ռուսական զորք էլ կար գյուղում, մեր զինվորներն էլ էին գյուղում»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Արցախից բռնի տեղահանված տղամարդը։

Հարություն Մանուկյանն ասում է՝ մի օր լավ, մի օր վատ ապրում էին։

«Ամեն ինչին դիմացանք, բայց այս մեկն ահավոր էր, մեզ ծախեցին։ Գյուղապետը եկավ, ասաց՝ դուրս եկեք, բենզին չկա, ավտոբուս չկա, ռուսներին խնդրեք թող տանեն։ Ես Լիդագորից ոտքով մոտ 30 կմ քայլելով հասել եմ Հակարիի կամուրջ»,-պատմում է բռնի տեղահանված տղամարդը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում