copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:04 22-11-2023

Ֆրանսիան հաջողությամբ հեռահար բալիստիկ հրթիռ է փորձարկել

Ֆրանսիան հաջողությամբ փորձարկել է M51.3 հեռահար բալիստիկ հրթիռը՝ մեծացնելով վստահությունը սեփական երկրի միջուկային զսպման հնարավորությունների նկատմամբ։ Այս մասին հայտնում է ֆրանսիական France 24 լրատվական գործակալությունը։

M51-ն առաջին անգամ փորձարկվել է ցամաքային բազայից՝ 2006 թվականին, իսկ սուզանավից՝ 2010 թվականին՝ շահագործման հանձնման տարում: Նոր M51.3 հրթիռը, որը սպասվում է մոտ 2025 թվականին, մշակվել է ArianeGroup ավիատիեզերական ընկերության կողմից, այն Airbus-ի և ֆրանսիական Safran պաշտպանական խմբի համատեղ ձեռնարկությունն է:

Ֆրանսիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հրթիռը արձակվել է Ֆրանսիայի հարավաևմտյան Բիսկարոսում գտնվող ֆրանսիական բանակի հրթիռային զորավարժարանից, որը ընկել է Հյուսիսային Ատլանտյան օվկիանոս առափնյա գծից հարյուրավոր կիլոմետրեր հեռու։

Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարին Ուկրաինա դեմ գործողություններ սկսելուն պես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս զգուշացրել է Արևմուտքին, որ պատրաստ է միջուկային զենք օգտագործել Ռուսաստանի պաշտպանության համար:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում