copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 20:10 21-11-2023

Ռաիսին Իսրայելին մեղադրել է Գազայում արգելված զենքեր օգտագործելու համար

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին մեղադրել է Իսրայելին Գազայի հատվածում միջազգային կոնվենցիաներով արգելված զենք օգտագործելու համար։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին նա ասել է Մերձավոր Արևելքի թեմայով BRICS-ի առցանց արտահերթ գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ։

Իրանի նախագահը BRICS-ի երկրներին կոչ է արել միջազգային առաքելություն ստեղծել՝ այդ փաստերի հաստատման համար։

«Աննախադեպ հանցագործությունների և այնպիսի արգելված զենքերի օգտագործման պատճառով, ինչպիսիք են սպիտակ ֆոսֆորով զինամթերքը, BRICS-ի անդամները պետք է ստեղծեն հատուկ միջազգային առաքելություն՝ այդ հանցագործությունների անհապաղ հետաքնություն անցկացնելու համար», - ասել է Իրանի նախագահը։

Էբրահիմ Ռայիսին հավելել է, որ հետաքննության արդյունքները հետագայում պետք է հրապարակվեն։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր