copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:50 21-11-2023

Ադրբեջանն Ուկրաինային էլեկտրական սարքավորումներ է ուղարկել

Ադրբեջանի կառավարությունը Ուկրաինա է ուղարկել օգնության հերթական խմբաքանակը, որը ներառում է էլեկտրական սարքավորումներ։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը։

Հաղորդվում է, որ Ուկրաինային ուղարկված բեռը ներառում է էլեկտրական մալուխներ և լարեր, տրանսֆորմատորներ և տրանսֆորմատորային ենթակայաններ: Հրապարակման համաձայն՝ նախատեսվում է առաջիկայում ևս Ուկրաինա ուղարկել 7,6 մլն դոլարի բեռ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին նույնպես Ադրբեջանի կառավարությունը մարդասիրական օգնություն էր ուղարկել Ուկրաինա։


Ամենից շատ դիտված

16:47 Ծառուկյանի տնից կոկորդիլոսներ տեղափոխելիս Երևանի քաղաքապետարանի աշխատակից է վնասվել
15:11 Եթե մկրատը վերցնենք, քարտեզը կտրենք, Ադրբեջանն էլ Ջերմուկի, Տավուշի Բերքաբերի հատվածները կկտրի և ուրիշ հատվածներ. Փաշինյան
21:00 Նազիկ Ավդալյանն իր հիմնադրամը «համեստորեն» իր անվամբ է կոչել
18:07 Սեյրան Օհանյանի, Վլադիմիր Գասպարյանի` Սևանի ափին գտնվող շինությունները ապամոնտաժվել են
10:50 Ես մնում եմ Ձեր Ծառուկյանը. իմ խիղճը հանգիստ է. անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին ու ժողովրդին. Գագիկ Ծառուկյան
13:07 Ինձ չի հետաքրքրում, ձեր ասած տեսարանները չեմ տեսել. Փաշինյանը՝ Ծառուկյանի ձերբակալման կադրերի մասին
14:22 Ծառուկյանի կոկորդիլոսը փորձել է հոշոտել ԱԻՆ աշխատակցին․ «Հրապարակ»
09:00 Շրջադարձային զարգացումներ Վիկտոր Սողոմոնյանի ապօրինի ծագման գույքերի գործով
17:45 Որդիս դարձել էր անցանկալի անձ. Սամվել Ալեքսանյանը՝ իր տան խուզարկության պատճառների մասին
16:00 Ինչ վատություն էր արել էգ առյուծը Նիկոլ Փաշինյանին