copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 19:15 20-11-2023

ՌԴ-ն վերսկսել է ԱԹՍ-ներով հարձակումները Կիևի վրա

Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Սերխի Պոպկոն հայտնում է, որ Ռուսաստանը սկսել է անօդաչու թռչող սարքերի հարձակումները Կիևի վրա՝ մի քանի շաբաթ տված դադարից հետո։ Այս մասին Պոպկոն գրել է X-ի իր միկրոբլոգում։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդմամբ՝ հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են Կիևի, Պոլտավայի և Չերկասի շրջանների վրա Ռուսաստանի կողմից արձակված 20 կամիկաձե անօդաչու թռչող սարքերից 15-ը:

Ավելին՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն հայտնել է, որ Խերսոնում հինգ մարդ, այդ թվում՝ 3-ամյա աղջիկ, վիրավորվել է ռուսական հրետանու գնդակոծությունից։

Ռուսական զորքերը դեռևս նախորդ տարի լքել են Խերսոնը և Դնեպր գետի արևմտյան ափը, սակայն այժմ պարբերաբար հրետակոծում են այդ տարածքները արևելյան ափի դիրքերից: Ստեղծված իրավիճակում Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնում է, որ փորձում են դուրս մղել ռուսական ուժերին Դնեպրից՝ դադարեցնելու նրանց գնդակոծությունը քաղաքացիական տարածքներից։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում