copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 14:10 20-11-2023

Երևանը խնդրել է ՀԱՊԿ-ին հանել ՀՀ-ին օգնություն տրամադրելու մասին հարցն օրակարգից

Հայաստանը ՀԱՊԿ իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել իրեն օգնություն տրամադրելու վերաբերյալ փաստաթուղթը։ Այդ մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Մինսկում կայացած հանդիպմանը հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Հայկական կողմը, չնայած մյուս բոլոր դաշնակիցների կողմից փաստաթղթին ներկայացվող աջակցությանը, որևէ հետաքրքրություն չցուցաբերեց փաստաթղթի նկատմամբ, առավել ևս՝ մեր աշխատանքի վերջին մասում խնդրեցին ընդհանրապես հանել օրակարգից»,- ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը»,- նրա խոսքերն է մեջբերում BelTA գործակալությունը։

Ամենից շատ դիտված