copy image url
Ավելին 2 տարի առաջ - 14:40 19-11-2023

This is a Man's world․ այսօր Տղամարդկանց միջազգային օրն է

Այսօր նշվում է Տղամարդկանց միջազգային օրը։ Ինչպես հայտնի երգում է ասվում, չնայած գենդերային հավասարության համար տարվող պայքարի հաղթանակին՝ ամեն դեպքում սա տղամարդկանց աշխարհն է։

Տղամարդկանց տոնի առիթով Oragir.News-ը ներկայացնում է Ջեյմս Բրաունի նշանավոր «It's a Man's Man's Man's World» հայտնի երգի ստեղծման պատմությունը։

Որպես սինգլ երգը թողարկվել է 1966 թվականին։ Այն ստեղծել են Բեթի Ջին Նյուզոմը և Ջեյմս Բրաունը: 2004 թվականին Rolling Stone ամսագիրը Ջեյմս Բրաունի «It's a Man's Man's World» երգը դասեց 123-րդ տեղը բոլոր ժամանակների 500 լավագույն երգերի ցանկում։

Երգի բառերը, որոնք Rolling Stone-ը նկարագրել են որպես «բիբլիական շովինիզմ», ժամանակակից քաղաքակրթության բոլոր գործերը վերագրում է տղամարդկանց ջանքերին, բայց և հավելում է, որ այդ ամենը «ոչ մի արժեք չէր ունենա» առանց կանանց:

Բրաունի երգի համահեղինակ և նախկին ընկերուհին՝ Բեթի Ջին Նյուսոմը, գրել է երգի խոսքերը՝ հիմնվելով գենդերային հարաբերությունների վերաբերյալ իր դիտարկումների վրա։ Հետագա տարիներին Նյուսոմը պնդեց, որ Բրաունը չի գրել երգի որևէ հատված և դատարանում պնդել է, որ Բրաունը երբեմն մոռանում է վճարել իր հոնորարները:

1966 թվականի մայիսին Record World ամսագիրը հայտնել է, որ Clamike Records-ը դատի է տվել Բրաունին, King Records-ին և Dynatone Publishing-ին Բեթի Նյուսոմի «It's a Man's World (But What Would It Do Without a Woman) երգի հեղինակային իրավունքի ենթադրյալ խախտման համար»։

Համաշխարհային այս հիթը իր կյանքի ինչ-որ փուլում Բրաունը երգել է Պավորոտիի հետ։

Երգի իրենց տարբերակը ստեղծել և կատարել են բազմաթիվ աստղեր՝ Seal-ը, Ռենե Գեյերը։ Երգը սիրվել է նաև կանանց կողմից։ Իրենց երգացանկում այն ներառել են այնպիսի նշանավոր երգչուհիներ, ինչպիսիք էին Լիլիա Ջեյմսը, Պատրիսիա Կաասը, Սելին Դիոնը։ Իսկ 2007 թ․ Գրեմմի մրցանակաբաշխության ժամանակ կատարել է Քրիստինա Ագիլերան։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման