copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:41 19-11-2023

«Վեոլիա ջրի» փնթի աշխատանքի պատճառով վթար է տեղի ունեցել Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում․ shamshyan.com

Երեկ՝ նոյեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Մարմարաշեն գյուղի գլխավոր փողոցում բախվել են BMW և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Սա այսօր երրորդ վթարն է, ու պատճառը ոչ այնքան վարորդների մեղավորությունն է, որքան որ «Վեոլիա ջրին»-ը: Քանի շաբաթ է՝ «Վեոլիա ջուր»-ը իբրև թե ջրագիծ է անցկացնում, փորել է ու ոնց փորել է, այդպես աշխատանքներն անավարտ է թողել, ու գրեթե եթե ամեն օր չէ, ապա օրը մեջ էդ փոսերի պատճառով ավտովթարներ են լինում»:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան