copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:45 18-11-2023

Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում համապարփակ խաղաղության հաստատմանը․ Միրզոյան

Նոյեմբերի 18-ին Մանամայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Ջասեմ Մուհամմադ Ալ-Բուդայվիի հետ, հայտնում են ԱԳՆ-ից։


Հաղորդագրությունում նշված է․

«Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ Ալ-Բուդայվիին քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր:

Անդրադառնալով աշխարհի տարբեր անկյուններում հակամարտությունների հետևանքով քաղաքացիական բնակչության համար խիստ բացասական հետևանքներին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ ընդամենը երկու ամիս առաջ՝ սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով, Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչությունը ստիպված էր լքել իր հայրենիքը՝ մինչ այդ ավելի քան ինն ամիս ենթարկվելով անմարդկային բլոկադայի։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է բռնի տեղահանված 100 հազարից ավել հայերի՝ ՀՀ-ում պատշաճ ընդունելու, նրանց կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող քայլերը:

Ընդգծելով, որ ՀՀ-ն մշտապես հավատարիմ է եղել Հարավային Կովկասում համապարփակ խաղաղության հաստատմանը՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է այն սկզբունքները, որոնց նկատմամբ բոլոր ներգրավված կողմերի, այդ թվում՝ Ադրբեջանի հանձնառությունը, թույլ կտա կարգավորել առկա խնդիրները։ Ընդգծվել են տարածքային ամբողջականության փոխադարձ՝ առանց երկիմաստությունների ճանաչման, 1991թ. Ալմա-Աթայի և ԽՍՀՄ ամենավերջին քարտեզների հիման վրա սահմանազատման, ինչպես նաև երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հիմնական սկզբունքները։ Վերջինի համատեքստում Արարատ Միրզոյանը ԾՀԽ գլխավոր քարտուղարին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ իր քաղաքական և տնտեսական բաղադրիչներով, ներդրումային գրավչությամբ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Ծոցի երկրների և Հայաստանի միջև տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցության հարցերի»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին