copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:30 16-11-2023

ՀԱՊԿ առաջարկները Հայաստանին են փոխանցվել անցյալ տարի, քննարկումները շարունակվում են․ Սիդորով

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը հայտարարել է, որ տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու վերաբերյալ կազմակերպության առաջարկները Հայաստանին են ներկայացվել անցյալ տարի, և քննարկումները դեռ շարունակվում են։ Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

«Ինչ վերաբերում է կովկասյան տարածաշրջանին, ապա անցած տարի առաջարկվել են միջոցառումներ», - ասել է նա։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ պատվիրակությունն ու քարտուղարությունն աշխատել են Հայաստանում, որից հետո կազմվել են համապատասխան զեկույցներ, պատրաստվել փաստաթղթերի նախագծեր։ Սիդորովը մանրամասնել է, որ կազմակերպությունն առաջարկել է որոշակի միջոցառումներ և պատրաստել փաստաթղթերի նախագծեր։

«Մի շարք տարբեր պատճառներով քննարկումը դեռ շարունակվում է»,- ընդգծել է Սիդորովը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում