copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:43 16-11-2023

Հարցրեք նրանց, ում մոտ նկատել եք ինչ-որ մտահոգություններ․ Ավանեսյանը իրեն փոխարինող փնտրելու մասին

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ կոռուպցիոն երևույթներ առողջապահական համակարգում դեռ կան, իսկ իրեն փոխարինող փնտրելու հավանականության մասին խնդրեց հարցնել այն մարդկանց, «ում մոտ նկատել են ինչ-որ մտահոգություններ»։

«Երկրում դեռ բացառված չէ կոռուպցիան, ցավոք սրտի, և կան նաև անպատշաճ վարքագծեր, որոնք պետք է ուղղվեն, և դրա շրջանակներում այսօր վարչապետն էլ ընդգծեց, որ պետք է շատ ավելի խիստ և անհանդուրժող լինել»,- ասաց նա։

Անդրադառնալով Ազգային ժողովում հնչած քննադատություններին, Անահիտ Ավանեսյանը կոչ արեց առողջապահական համակարգը մեկ կոնկրետ դեպքով չգնահատել։ «Համակարգը աշխատում է, զարգանում է, կոնկրետ համակարգային հեղափոխական փոփոխություններ են արվում, որոնք նպաստում են նաև մեր բնակչության առողջության ցուցանիշների բարելավմանը, մահացության տոկոսի իջեցմանը, մայրական մահացության տոկոսի իջեցմանը, և սրանք թվային կոնկրետ գնահատականներ են, որոնք հենց ցույց են տալիս համակարգի զարգացումը»,- ասաց նախարարը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից