copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:36 15-11-2023

Արցախցի 28-ամյա կինը բրոնխիալ ասթմա ունի, թոքերը 40%-ով են աշխատում, նա օգնության կարիք ունի

28-ամյա Լուսինե Բադալյանը արդեն 4 տարի է՝ բրոնխիալ ասթմա ունի։ Հիվանդությունն ի հայտ է եկել 2-րդ երեխայի ծնվելուց հետո։ Լուսիեն նկատելի հևոցով ու շատ դժվար է խոսում։

Oragir.News-ի հետ զրույցում նա պատմել է իր հիվանդության մասին․ «Երկրորդ երեխայի ծննվելուց հետո 2020 թվականի սկզբից ինձ մոտ սկսվել են առողջական խնդիրներ ի հայտ գալ, սկսեցի դժվար շնչել, շնչառությունս վատացել էր, ստուգումների գնալու արդյունքում պարզվել է, որ բրոնխիալ ասթմա է։ Տարբեր բուժհաստատություններ եմ դիմել, Արցախից ինձ ուղարկել են Երևան՝ հիվանդանոց, այնտեղ 1 տարի բուժվել եմ, բայց արդյունք չի տվել։ Հետո այլ ԲԿ ուղարկեցին, քիթս վիրահատեցին, բայց վիճակս չլավացավ, որոշ ժամանակ հետո էլ ավելի սրվեց»։

Լուսինեն դիմել է նաև «Արաբկիր» բժշկական կենտրոն, այստեղ նրան օմալիզումաբ են սրսկել. «Այդ սրսկումից հետո նորից արդյունքի չհասանք։ Բժշկուհիս ասաց, որ պետք է ավելի մեծ չափաբաժնով՝ մեպալիզումաբ սրսկել, որը շատ թանկարժեք է և Հայաստանում չկա։ Մեկ ամպուլայի արժեքը 540 000 դրամ է։ Բուժումը պետք է կազմակերպել առնվազն 6 ամիս ժամկետով։ Այս դեռը Լուսինեի համար կյանքի ու մահվան պես կարևոր է, թոքերը 40 %-ով են աշխատում, «վերջին հույսը այդ դեղամիջոցն է»։

Լուսինեն Արցախից է բռնի տեղահանվել։ Այստեղ վարձով են ապրում և չեն կարողանում գնել նման թանկարժեք դեղամիջոցներ։

Լուսնեն 2 անչափահաս տղա ունի՝ 4 և 8 տարեկան։ Նա ունի բոլորիս աջակցության կարիքը։

Բոլոր հաշիվներում ստացող` Լուսինե Բադալյան։ Idram 199395151 Արարատբանկ mastercard 5220 6510 1205 7355 Բանկային հաշիվներ Արարատ բանկում RUB. 1510015783773750 EUR. 1510007501341358 USD. 1510016794984954

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը