Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:22 15-11-2023

Ձեզ բնորոշ մանիպուլյացիայով խեղում եք բառերը. Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց հնչեցրեց՝ նշելով, որ Փաշինյանը ժամանակին հայտարարել էր` բուհերում կուսակցական պատկանելիություն չպետք է լինի, մինչդեռ պատկերն այլ է։

Հարցին պատասխանելով Փաշինյանն ասաց. «Դուք այսօր Ձեր ելույթում ասացիք, որ Ձեզ դասաժամեր չեն տվել Ձեր քաղաքական վարքագծի համար։ Դուք չասացիք` հայացքների կամ կուսակցական պատկանելիության համար։ Իսկ ո՞վ է ասել, որ այդ հնարավորությունը պետք է չարաշահվի, իսկ ՀՀ կառավարությունն էլ պետք է լուռումունջ հետևի… Բոլոր բուհերը ՀՀ կառավարության կողմից հիմնադրված մարմիններ են, ու հենց ՀՀ կառավարությունն ունի ամենամեծ լիազորությունը նրանց այսօրվա ու վաղվա օրվա համար»։

Արձագանքելով Փաշինյանին՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Ձեզ բնորոշ մանիպուլյացիայով խեղում եք բառերը և արտահայտությունները, Դուք քաղաքական մարդ եք և լավ գիտեք քաղաքական վարքագիծ հասկացության բովանդակությունը»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը